Հունվարի 20-ին' ժամը 18.54-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած 1964 թ. ծնված Ի. Ղ. հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: