ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 9-ին' ժամը 06.30-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապրհին՝ Սպիտակ քաղաքի 1-ին ոլորանում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան 21-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 30 UO 245 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: