shamshyan.com-ը գրում է.
Այսօր' ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։