Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։