Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին' Մալիշկա գյուղի մոտ հուլիսի 26-ին, ժամը 05.47-ին «Զիլ 130» մակնիշի 34 SR 188 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

 

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: