ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 26-ին' ժամը 21.33-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս երկու ավտոմեքենա: