Հայաստանի մի քանի բնակավայրերում մեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 3-ին, ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվ ել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 28-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 61 TT 999 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Շիրակի մարզի Սարալանջ գյուղի գերեզմանատան մոտակայքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 34 OR 971 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ. 1961 թ. ծնված) ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 03.11-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Ford Tranzit» (բեռնատար) մակնիշի 34 VM 535 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: