Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով բեռնատար է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից:

 

Նույն օրը, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու ավտոմեքենա: