Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Սեմյոնովկա գյուղի ավտճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: