Մայիսի 10-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին հատակից մահճակալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրշեջ-փրկարարները Վ. Բ.-ին (ծնվ. 1934թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

 

***

Մայիսի 9-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող բնակչին ավտոմեքենայից իջեցնելու և Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի վերելակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 9-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին բնակրանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: