Մարտի 4-ին, ժամը 02։00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհից Սևան քաղաք տանող կամրջի մոտակայքում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, քաղաքացին չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 3-րդ կմ-ում «ՎԱԶ-21099» մակնիշի 91 GL 900 պետհամարանիշով (վարորդ ՝Ա. Ա.) ավտոմեքենան չի կարողանում շարունակել ճանապարհը անվադողի անսարքության պատճառով։
Փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: