Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18-րդ կմ-ին HOWO մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Մ․ Մ․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդը արգելափակվել է խցիկում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: