Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող հանդամասում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Մարտի 28-ին' ժամը 00.42-ին, ահազանգ է ստացվել Հայաստանի փրկարար ծառայություն, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Վազ 2107» մակնիշի 04SU992 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ռ. Ս.) դուրս են բերել արգելափակումից:
Մարտի 27-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 հասցեում' գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժետ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Կ.-ին պատկանող «ՎԱԶ 21-01» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:
Մարտի 27-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում վ երամբարձ կռունկը մասամբ արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 04UO928 պ/հ (վարորդ Հ.Բ.) ավտոկռունկն արգելափակվել է Անդրեասյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում' ջրագծի համար նախատեսված փոսում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: