Գարնանային ձյունը անելանելի իրավիճակ է ստեղծել հանրապետության ավտոճանապարհներին. նույնիսկ փրկարարների օգնությունն է անհրաժեշտ եղել' մեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար: Մարտի 20-21-ը' 24 ժամվա ընթացքում, փրկարարները նման 12 ահազանգ են ստացել:
Մարտի 21-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 SP 592 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 21-ին, ժամը 04.25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 30 UO 616 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 21-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 50-րդ կմ-ին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Մարտունի քաղաք:
Մարտի 20-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Հաբիթաթ» բարեգործական հասարակական կազմակերպության մոտակայքում «ՎԱԶ-099» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի 24 OL 811 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 169 UL 67 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին' թունելի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 17-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար ավտոմեքենա (15 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 16-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 NM 496 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալագյազ - Սպիտակ հատվածում (5-րդ կմ) տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Սպիտակ հատվածի 14-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները և «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակից ների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:
Մարտի 20-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել հարակից առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 LQ 894 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից երթևեկելի հատված են դուրս բերել 7 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա (4 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 62 UU 366 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ «Սև ջուր» կոչվող գետի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 NC 300 պետհամարանիշով ավտոմեքենան: