Ստեփանավանի բնակիչներն ահազանգում են, որ արդեն երեք օր է՝ փակ է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհահատվածը, և մարզպետարանը չի կատարում իր պարտավորությունները՝ մեկնաբանելով, որ ձնամաքրող մեքենաները չեն աշխատում։

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Կաթնաղբյուր համայքի ղեկավար Արթուր Սավթալյանն ասաց, որ այժմ  ձնամաքրման աշխատանքներ են տարվում. «Ահավոր վիճակ է, հիմա մաքրում են ճանապարհը: Պատմության մեջ մեր գյուղում նման դեպք չէր եղել. 3 մետր ձյան շերտ կա»: 

 

Հարցին՝ հրատապ դեքերում, օրինակ՝ շտապօգնության անհրաժեշտության ժամանակ՝ ինչպե՞ս են անում, գյուղապետն ասաց. «Դաշտերով մի ճար գտնում, անցնում ենք, բարդ ու դժվար իրավիճակ է ստեղծվել»:

 

Սոնա Հարությունյան

  

 

 

 

Սոնա Հարությունյան