Նոյեմբերի 26-ին` ժամը 20.35-ի սահմաններում, «Ռենո Պրեմիում» մակնիշի քարշակով ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել և ընկել է Ուշի գյուղի մի բնակչի բակ' հարվածելով այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

 

Պատահարի հետևանքով «Ռենո Պրեմիում»-ի վարորդը' Ուկրաինայի քաղաքացի, 1962 թ. ծնված Կորնիչուկ Իվանովիչը, տեղում մահացել է:

 

Կատարվում է քննություն: