ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 9-ին' ժամը 23.37-ին, ահազանգ է ստացվել, որ առատ ձյան և տեղումների պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-21099» մակնիշի 35VO50 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարների և Արագածի ՃՇՇ աշխատակիցների ուժերով Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ից արգելափակումից դուրս է բերվել Հ.-յանի ավտոմեքենան: