Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրապետության 32 համայնքներում մարտի 15-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին սահմանված ժամկետում մի շարք դիմումներ է ստացել:

 

Սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 և թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 6 դիմում, որոնք հասցեագրված են եղել թիվ 21, 41 և 36 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներին: Բոլոր դիմումները սահմանված ժամկետում կքննարկվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: