ՀՀ Պաշտպանության նախարարությունը թեժ գծով 39 ահազանգ է ստացել Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էկատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա պարզաբանել է՝ ինչ աշխատանքներ են տարվել դրա հետ կապված:
«Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչեւ 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Ահազանգեր են եղել նաեւ այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձեւավորվոել է թյուրիմացաբար եւ խոսքը վերաբերում է հերթով եւ խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համրավել եւ այլընտրանք չունի։
Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում եւ կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած։
ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հարահանգավորված է եւ կատարվում զինծառայողների կողմից։ Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչեւ քվեարկության ավարտը»,- գրել է նա:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացող 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է քաղաքական 11 ուժ: