Դեկտեմբերի 6-ի ժամը 22.00-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 234 ահազանգ, որոնցից 16-ը ստացվել է «Թեժ գծով», 218-ը' զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:

 

Բոլոր հաղորդումների ընթացքը լուծվել է օրենքի սահմաններում, կատարվում է քննություն: