ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: