ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հաղորդումներից 28-ը՝ Երևանում, 7-ը՝ Կոտայքի. 9-ը՝ Լոռու, 7-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 11-ը՝ Տավուշի, 10-ը՝ Արարատի, 1-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Վայոց ձորի մարզերում: