ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հաղորդումներից 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1-ն ուղարկվել է նախաքննության, 3-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 35-ը կցվել է շարք, 12-ը գտնվում է ստուգման փուլում, 13-ն ուղարկվել է ընտրական հանձնաժողովի քննարկմանը: