ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվության վարչությունից:
Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն͵ բաց քվեարկության,͵ վստահված անձանց եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Ստացված բոլոր նյութերի հիման վրա ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: