ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստացված հաղորդումներից 24-ը Երևանում է, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերում։
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։