Իտալիայի Մանտովայի քաղաքային խորհուրդը կքննարկի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը: Այն քաղաքային խորհրդի քվեարկությանը կդրվի լիագումար նիստում, որի օրակարգ հարցը մտցրել է խորհրդի անդամ Ֆաուստո Բանզին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Gazzetta di Mantova կայքը. «Քաղաքային խորհուրդը արտահայտել է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդին «Մեծ Եղեռնի» 100-րդ տարելիցի նախօրեին' հիմք ընդունելով Բանզիի առաջարկած փաստաթուղթը»:

 

Ապրիլի 24-ին կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Ես ընդունեցի Հռոմի հայկական համայնքի կոչը' ուղղված տեղական իշխանություններին' միանալու համերաշխության շարժմանը' ի հիշատակ ողբերգության, որ տեղի է ունեցել 1915-ին, որը երկար տարիներ ժխտվել է և չի ճանաչվել»,-ասել է Բանզին: