Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:
«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը: