Պետդուման 21 տարի առաջ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1915-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Այս մասին հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, գրում է ՌԻԱ «Նովոստիի»-ն:

 

 

«Դուք հիշում եք, որ Պետդուման շատ վաղուց, եթե ճշգրիտ լինենք՝ դեռ 1995-ին էր ընդունել համապատասխան որոշումը»,- ասել է Նարիշկինը լրագրողներին, երբ նրանք խնդրել են մեկնաբանել Գերմանիայի խորհրդարանի որոշումը:

 

 

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները անցած շաբաթ ընդունել են բանաձեւ, որը հայերի դեմ 1915-ին Օսմանյան կայսրությունում կատարված հանցագործությունները ճանաչում է ցեղասպանություն: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, միայն մեկն է դեմ քվեաարկել, մեկն էլ ձեռնպահ մնացել: Թուրքիայի իշխանություններն այդ որոշմանը վրդովմունքով են արձագանքել ու հետ են կանչել Գերմանիայում իրենց դեսպանին: