Facebook ընկերությունը հայտարարել Է սեփական վճարային համակարգի գործարկման մասին, որը թույլ Է տալիս վճարումներ կատարել Messenger հավելվածի միջոցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը մարտի 17-ին տարածել Է այս խոշորագույն սոցիալական ցանցը: «Այսօր մենք նոր գործառույթ ենք ավելացնում Messenger-ում, որը հնարավորություն Է ընձեռում ավելի հարմար եւ անվտանգ ձեւով դրամական փոխանցումներ ուղարկել եւ ստանալ ծանոթների միջեւ,- նշված Է դրանում:- Սույն ծառայությունն ԱՄՆ-ի տարածքում կսկսի գործել առաջիկա ամիսներին»:

 

 

Վճարումներ կարելի Է անել ինչպես ստացիոնար համակարգիչներից, այնպես Էլ պլանշետներից, սմարթֆոններից եւ այլ շարժական սարքերից, որոնք ունեն Google եւ Apple ընկերությունների գործառնական համակարգեր:

 

 

Մասնագետները նշում են, որ շուկայում Facebook-ի սեփական վճարային համակարգի հայտնվելն արտացոլում Է այդ ընկերության փորձերը հետ չմնալու մրցակիցներից եւ իր սպասարկյալներին հնարավորություն ընձեռելու վճարման գործողություններ կատարել միմյանց միջեւ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Facebook-ն արդեն հայտարարել Է, որ վճար չի գանձի Messenger-ով դրամական փոխանցումներ կատարելու համար: