ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կասկածներ ունի, որ Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը օբյեկտիվություն կդրսեւորի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ուոլթերի այցելությանը Բաքու' Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի մոտեցումն այս հարցում հայտնի է: «Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել եռանախագահների' կարգավոմանն ուղղված ջանքերին: Պետք է զերծ մնալ նոր կառույցներ, ձեւաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնք կվնասեն եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կվնասեն բանակցության խաղաղ կարգավորմանը»,- ասաց Էդվարդ ՆալբանդյանÕ ¨'հավելելով, որ պետք է զերծ մնալ նաեւ այնպիսի զեկուցողներից, որոնց կողմերից մեկը' Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում շարունակական աջակցության համար»,- ասաց Նալբանդյանը' հավելելով, որ այս պարագայում կողմնակալության հարց է ծագում, եւ ինքը չի կարծում, որ նման քայլերը օգտակար կլինեն: «Պետք է զգույշ լինենք, որ նուրբ գործըթնացում վնաս չհասցվեն եռանախագահների ջանքերին, ովքեր ամեն ինչ անում են, որ հարցն ունենա խաղաղ կարգավորում»,- ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը' հավաստիացնելով, որ իր տեսակետը կիսում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հարցերով Եվրախորհրդի խորհրդարանական վեժահաժողովի զեկուցող: Ուոլթերը միաժամանակ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարն է: Մարտի 12-13-ին Ուոլթերը այցելել է Բաքու: