Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը ոչ մի կերպ չի ազդել ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդի զգացմունքների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Լեւադա-կենտրոնի» հետազոտությանը:
Հարցման արդյունքների համաձայն՝ Նեմցովի զոհվելու կապակցությամբ ցավ Է ապրել 26 տոկոսը, տարակուսանք՝ 17 տոկոսը, վրդովմունք ու զայրույթ՝ 8 տոկոսը, տագնապ ու վախ՝ 7 տոկոսը: Հետաքննության ընթացքին հետեւում Է 42 տոկոսը, եւս 48 տոկոսը այդ մասին ինչ-որ բան լսել Է: Ընդ որում՝ յուրաքանչյուր տասներորդը բանից անտեղյակ Է:
«Հարցման մասնակիցների գրեթե կեսը (44 տոկոս) չեն հավատում հանցագործության պատվիրատուներին բռնելու հնարավորությանը, յուրաքանչյուր երրորդը հակառակ կարծիքն ունի, 21 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Ընդսմին քաղաքացիների 58 տոկոսը չի հավատում Նեմցովի սպանությանը Ռուսաստանի իշխանությունների մեղսակցությանը, 15 տոկոսը, ընդհակառակը, վստահ Է դրանում, 26 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:
Հարցումն անցկացվել Է մարտի 13-16-ին, դրան մասնակցել են Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1,6 հազար բնակիչներ:
Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27-ի երեկոյան սպանվել Է Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: