Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպման սպասելիքների մասին.

«Մենք այս տարին այլ կերպ սկսեցինք՝ նոր հույսերով և երազանքներով: Ունեցանք հաջողություններ և անկումներ, սակայն առջևում դեռ շատ խաղեր կան: Կարևորը, որ հիանալի խաղ ենք ցուցադրում և պետք է հաջող ելույթները շարունակենք որքան հնարավոր է: Շատ ենք հարգում «Ռեալին» և Կրիշտիանու Ռոնալդուին: Այժմ մադրիդցիները նույնիսկ ավելի վտանգավոր են, չնայած չեմ կարող ասել լավ մարզավիճակում են, թե վատ: Նրանք ունեն անհատական ուժեղ խաղացողներ: Կփորձենք խաղալ մեզ բնորոշ ֆուտբոլը»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Canal+-ը: