Հայաստանի Հանրապետության կառավարությունը խստացնում է մանկապարտեզներին ու դպրոցներին մատակարարվող սննդի անվտանգության նորմերը: Կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլոր տի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման, սննդի շղթայում ներգրավված անձնակազմի նախնական և պարբերական բժշկական զննության ենթարկված լինելու նկատմամբ փաստացի վերահսկողություն է իրականացվելու միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: «Նախագծի նպատակ ը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտը մի լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում իրականացնելն է: Ինչը կբերի սննդամթերքի անվտանգության ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացման և կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության արդյունավետ իրականացմանը»,- ասաց Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին Եղվարդի մանկապարտեզում արձանագրվել էր զանգվածային թունավորման դեպք և այս որոշամբ խստացվում է մանկապարտեզներում, դպրոցներում սնունդ մատակարարելու գործընթացը: «Սա շատ կարևոր որոշում է և ես հետամուտ եմ լինելու դրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարելով, որպեսզի որոշումը հստակ իրականացվի և խնդրի նկատմամբ լինեն շատ ուշադիր:
2014 դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետը հանձնարարական էր տվել մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, հատուկ (այդ թվում՝ մասնագիտական) կրթական և երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողություն սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ողջ ծավալի նկատմամբ իրականացվող վերահսկողության բացը լրացնելու վերաբերյալ: Նախորդ տարվա նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում երեխ աների սննդային թունավորման զանգվածային դեպք էր գրանցվել: