Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստին անդրադարձավ դպրոցների եւ մանկապարտեզների անվտանգության խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նիստից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, հարցրեց, թե ինչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու մանկապարտեզների եւ դպրոցների անվտանգությունն ապահովելու համար: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ հետագա քայլերում քաղաքապետարանը կներգրավվի նաեւ ոստիկանությանը:
«Մենք պետք է մանկապարտեզների եւ դպրոցների անվտանգության պայմաններն ուժեղացնենք: Մենք արդեն խնդրել ենք ոստիկանությանը, որ իրենք էլ հսկողությունն ուժեղացնեն եւ տեսնենք, թե հետագայում ինչ քայլեր ենք ձեռնարկելու այդ ուղղությամբ»,-ասաց նա:
Հոկտեմբերի 30-ին մի երիտասարդ մուտք էր գործել Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պատանդ վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին եւ երեքամյա մի տղայի: Պատանդառուն վնասազերծվել է հատուկ միջոցների կիրառմամբ և տեղափոխվել հիվանդանոց. հարուցվել է քրգործ: