Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցություն կդառնա։
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը լիազորված է հայտարարել, որ ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ,- հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդից:
«Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագիծ և առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման գործընթացը սկսվել է: Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: