Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հնագույն վիթխարի կոկորդիլոսամորֆ, որը քայլել Է հետին թաթերի վրա: Կենդանին, որն ստացել Է «Կարոլինյան մսագործ» (Carnufex carolinensis) անվանումը, տրիասի ժամանակշրջանի վերջում բարձր կարգի գիշատիչ Է եղել ներկայիս Հյուսիսային Կարոլինայի նահանգի տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գտածոյի մասին հաղորդվում Է Scientific Reports հանդեսում:
Գիշատչի քարացած մնացորդները գտնվել Էին տակավին տասը տարի առաջ եւ պահվում Էին նահանգի Բնական գիտությունների թանգարանի պահոցներում, քանի դեռ դրանց վրա ուշադրություն չեն դարձրել գիտնականները: Զննելով քարացուկները՝ հնԷաբանները հասկացել են, որ գործ ունեն գիշատիչների նոր տեսակի հետ: Բարձր լուծաչափով սքաները նրանց օգնել Է կառուցելու գանգի եռաչափ մոդելը:
Նաեւ պարզվել Է, որ քառնիֆեքսի բարձրությունը հասել Է առնվազն 275 սանտիմետրի: Դատելով ըստ առջեւի վերջույթների երկարության՝ այդ գիշատիչն, ամենայն հավանականությամբ, տեղաշարժվել Է հետին երկու թաթերի վրա՝ ռեքս տիրանոզավրի նման: