Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են վիթխարի երկկենցաղի մնացորդներ, որը հնադարյան լճերում եւ գետերում բնակվել Է 220 միլիոն տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Էդինբուրգի համալսարանի հետազոտողները պնդում են, որ նոր տեսակը՝ Metoposaurus algarvensis-ը, հասնում Էր ավտոմոբիլի չափերի եւ սնվմոս Էր ձկով:

 

Այդ կենդանիները նման են եղել ժամանակակից սալամանդրներին եւ տրիտոններին, բացառությամբ այն բանի, որ եղել են անվախ գիշատիչներ, որոնք ձուկ են որսացել ինչպես կոկորդիլոսները:

 

Գիտնականները նոր տեսակը հայտնաբերել են Պորտուգալիայի հարավի Ալգարվիի տարածաշրջանում գտնված ոսկորների հետազոտման ընթացքում:՛

 

Մետոպոզավրների մեծ մասը վերացել Է շուրջ 200 միլիոն տարի առաջ՝ դինոզավրների անհետացումից շատ առաջ: