Հայաստանում ավտոմեքենաների ապահովագրության պայմանագրով վճարված ու վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը փետրվարին կազմել է մոտ 1.5 մլրդ դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավտոապահովագրողների բյուրոյից, հատուցումների միջին չափը Հայաստանում կազմել է 214 հազար 53 0 դրամ:
Հատուցումների դիմումներում առավել մեծ թիվ են կազմել գույքային վնասները՝ ավելի քան 1.3մլն դեպք, իսկ անձնական վնասները, որը ներառում է նաև մահվան դեպքերի վերաբերյալ դիմումները կազմել են 86 հազար 553։ 2015 թվականի փետրվարի դ րությամբ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 55տոկոս։
2015թ. փետրվարի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 429 հազար 546,ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3 հազար 918-ով :Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 998 դիմում,ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 994-ով։