Վերադարձ. Արցախն իմ սիրտն է, Մայր Հայաստանն՝ իմ հոգին.. ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի «Վերադարձ» արձանին փորագրված այս խոսքերով է 2016թ. դեկտեմբերի 3-ից մայրաքաղաք Երևանի՝ մեծ հայրենասերի ու բարերարի անունը կրող  8-րդ բուժմիավորման նախկին պոլիկլինիկան դիմավորելու իր այցելուներին:

Պոլիկլինիկան 1952թ.-ից ի վեր երբևէ չէր վերանորոգվել, շենքը և հարակից տարածքը գտնվում էին խիստ անբարեկարգ վիճակում, և նման պայմաններում պոլիկլինիկան սպասարկում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 43.500 բնակիչների:

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Եսայանների ընտանիքի կողմից կատարվել է հսկայածավալ աշխատանք: Վերակառուցումն սկսվել է քանդման աշխատանքներով: Կարճ ասած՝ նախկին շենքից մնացել են միայն շենքը կրող կոնստրուկցիաները՝ ընդամենը 4 պատ, այն էլ՝ անմխիթար վիճակում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում