Կոտայքի մարզում բացահայտվել է խարդախության դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։
Նոր Արտամետ գյուղի բնակիչ Արամայիս Օհանովը Կոտայքի մարզի շուրջ 30 գյուղերի բնակիչներից միս է գնել, սակայն գումարը չի վճարել։ Նրանք ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո պարզվել է, որ շուրջ 13 միլիոն դրամի չափով միս է գնել՝ խոստանալով գումարը վճարել, սակայն անհետացել է։
Օրերս Կոտայքի մարզի իրավապահները հայտնաբերել են նրան հենց հանցագործություն կատարելու պահին և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն։
Խարդախության դեպքով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն: