Պետք է թևաթափ չթողնել երկրաշարժի արհավիրքն ապրած գյումրեցուն. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին, հերթական անգամ աշխատանքային այցով մեկնել է Գյումրի:

 

Հանրապետության երկրորդ քաղաքում նա նախ հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, ապա այցելել է Գյումրու 7 վերք եկեղեցի:

 

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև տնակային ավանների բնակիչների հետ, եղել «Շիրակ» բարեգործական կենտրոնում, որտեղ տեսակցել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ընտանիքներին: Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մոտ 50 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել: