«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական վերջին հավաքն անցկացրեց Շիրակի մարզում: Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրիում ԲՀԿ ղեկավարը թիմակիցների և քաղաքի բնակիչների հետ քայլերթ իրականացրեց, լսեց իրեն դիմած քաղաքացիների խնդիրները, ամբիոնից ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագիրը:
«21-րդ դարում ենք, իսկ մարդիկ դեռ դոմիկներում են. պետության խնդիրն է, որ դա կարգավորվի»,-գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը:
Այցի ավարտին Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ խոնարհեց 1988թ-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: