Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովի է նշանավորվել հանրապետության երկրորդ քաղաքում:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու:
Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին հայտարարվել է ընտրություններից հետո միայն: Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում:
Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել: