Ամերիկյան The Glendale News-Press պարբերականի խմբագրությունն իր աջակցությունն է հայտնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևին և հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման մղվող պայքարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրատվամիջոցի խմբագրական կազմը հոդվածով խրախուսել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ և բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆին, ինչպես նաև մյուս օրենսդիրներին' շարունակելու իրենց պայքարը, մինչև հասնեն հաջողության:
«Տեղակայված լինելով Եվրոպայի և Ասիայի հատման կետում' Թուրքիան, անտարակույս, կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունի: Սակայն մեր երկրի առաջնորդները չեն կարող թույլ տալ, որ երկկողմ հարաբերությունները վնասելու վախը խանգարի նրանց ուղղելու նման անարդարությունը»,- գրում է պարբերականը' հավելելով, որ Հայոց ցեղասպանության տարելիցից զատ դժվար թե ավելի հարմար ժամանակ լինի, որպեսզի ԱՄՆ առաջնորդները հստակ և բարձր խոսեն Հայոց ցեղասպանության իրողության մասին' պահանջելով Թուրքիայի իրշխանություններից հետևել իրենց օրինակին: