Արգենտինայում՝ Պարագվայի հետ սահմանին, հնագետները հայտնաբերել են բունկերներ, որոք կարող էին թաքստոց ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստ հանցագործների համար: Ինչպես հայտնում է Clarin պարբերականը, բունկերները գտնվում են Միսիոնես նահանգում՝ ազգային պարկի տարածքում։
Հնագետները կարծում են, որ այդ վայրի ընտրությունը թելադրված էր Պարագվային մոտ գտնվելով, որտեղ կարելի էր հասնել 10 րոպեից քիչ ժամանակում:
Հետազոտողների խոսքով՝ կառույցը կազմված է եղել 3 շինությունից՝ բնակելի հաստատությունից, պահեստից, իսկ վերջինից հնարավոր է եղել դիտարկումներ կատարել: Բունկերների պատերի հաստությունը կազմել է մոտ 3 մետր:
Բացի այդ, կառույցի մերձակայքում հնագետները հայտնաբերել են գերմանական մետաղադրամներ, որոնք թվագրվում են 1938-1941թթ., և ճենապակի, որը պատրաստվել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում:
Գիտնականները ենթադրում են, որ նացիստները բունկերները երբեք ըստ նշանակության չեն օգտագործել, քանի որ պատերազմի ավարտից հետո նրանք կարող էին ապրել Արգենտինայի ցանկացած քաղաքում օրինական կարգավիճակով: The Telegraph-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրում հիմնավորվել էր մոտ 5000 նացիստ: