Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 49 449 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5628 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 943 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 416 երեխա' 211 տղա և 205 աղջիկ: