Երևանում վերջին մեկ շաբաթում ծնվել է 382 երեխա' 187 տղա, 195 աղջիկ։
«Շաբաթը սկսենք բարի լուրով: Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 382 երեխա' 187 տղա, 195 աղջիկ։ Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր նորածիններին»,-այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: