Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում է այցելել 39331 քաղաքացի:

 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4331 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 877 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա' 232 տղա և 231 աղջիկ: