Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 38 094 քաղաքացի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4416 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 870 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա' 235 տղա և 177 աղջիկ: