Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մարտի 30-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ-ին գործարկվելու է 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում գործարկվելու է 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: